«ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Մամուկա Կոբախիձեն
«ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Մամուկա Կոբախիձեն

«ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Մամուկա Կոբախիձեն: Փոփոխություններն արդեն արտացոլվել են հանրային ռեեստրի տվյալներում:

Կոբախիձեն մինչ այժմ ղեկավարում էր Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը: Նա ունի նաև «ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ում աշխատանքի փորձ: Կոբախիձեն եղել է ընկերության հատուկ կառավարիչը:

Հիշեցնենք, որ «ՂազՏրանսԳազ-Թբիլիսի»-ն 40 միլիոն դոլլարով գնել է Waltbay LTD. ընկերությունը, որը պատկանում է վրացական «Սի Բի Էս գրուպ»-ին: