Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը պատրաստ է աշխատանքի տեղավորել «Սիտի Պարկ» ընկերության կայանման ուղղությամբ աշխատող մարդկանց
Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը պատրաստ է աշխատանքի տեղավորել «Սիտի Պարկ» ընկերության կայանման ուղղությամբ աշխատող մարդկանց

Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը պատրաստ է աշխատանքի տեղավորել «Սիտի Պարկ» ընկերության բոլոր աշխատակիցներին, ովքեր աշխատում էր կայանման ուղղությամբ,-այս հայտարարությունը արել է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության ղեկավար Մամուկա Կոբախիձեն:

Նրա խոսքերով, քաղաքում տուգանման տեսանկյունից աշխատում է «Սիտի Պարկ»-ի մոտ 80 աշխատակից, սակայն ընկերությունը ունի նաև առանց շտատ մոտ 30-40 աշխատակից:

«Այս պահին մենք բանակցում ենք «Սիտի Պարկի» հետ: Համապատասխանաբար հայտնի կդառնա, թե քանի մարդ կհամաձայնվի մեր առաջարկին: Մենք պետք է գնենք նաև համապատասխան տեխնիկա, աշխատանքները լիիրավ կատարելու համար: Այս գործընթացները սկսվելու են ապրիլի 11-ից»,-ասել է մամուկա Կոբախիձեն: