Ղարաբաղում ռուս զինվորականների ներկայությունը չի սահմանափակվում 5 տարով

Ղարաբաղում ռուս զինվորականների տեղակայումը չի սահմանափակվում 5 տարով: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ռուսական մամուլին տված հարցազրույցում:

«Հինգ տարվա ընթացքում, իհարկե, տարածաշրջանում պետք է ստեղծվեն անվտանգության և կայունության երաշխիքներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգված է, չեմ կարծում, որ Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում սահմանափակվի 5 տարի ժամկետով»,- հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով, նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրում գրված է հնգամյա ժամկետ, որի ընթացքում ռուս խաղաղապահները պետք է մնան Լեռնային Ղարաբաղում, «գործընթացի սկիզբն է»:

«Այժմ կարևոր է Լեռնային Ղարաբաղում պահպանել կայունություն և պաշտպանել բնակչության անվտանգությունը: Հույս եմ հայտնում, որ ռուս խաղաղապահներն արդյունավետ կգործեն և կիրականացնեն այս առաքելությունը»,- հայտարարել է Փաշինյանը