Գերմանիայում տեղի է ունեցել ազգայնականության դեմ բազմահազարանոց հանրահավաք
Գերմանիայում տեղի է ունեցել ազգայնականության դեմ բազմահազարանոց հանրահավաք: Ցույցը միաժամանակ անց է կացվել մի քանի քաղաքներում: Այդ թվում Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Մյունհենում, Քյոլնում և Համբուրգում:
Գերմանիայի մայրաքաղաքում ցուցարարները հավաքվել են Ալեքսանդր Պլացում և անց են կացրել երթ: Նրանք բռնել են Եվրամիության դրոշը:
Նախնական վարկածով, եվրախորհրդարանի ընտրություններում աջծայրահեղական կուսակցությունները եվրամիության օրենսդրական մարմնում մեծացնելու են ներկայացուցչությունը: