Գերմանիայում, կողոպուտի մեջ մեղադրվող վրացիների ընտանիք են ձերբակալել
Գերմանիայում, կողոպուտի մեջ մեղադրվող վրացիների ընտանիք են ձերբակալել

Գերմանիայում, դեղատների կողոպուտի մեջ մեղադրվող վրացիների ընտանիք են ձերբակալել:

Գերմանական ԶԼՄ-ների տեղեկությամբ, հորը, մորը և դստերը ձերբակալել են Բրեկվեդե քաղաքում:

Ինչպես հայտարարում են ոստիկանությունում, դեղատուն էին մտնում հայրը և դուստրը:

16-ամյա աղջիկը ցուցափեղկից գողանում էր իրեր, իսկ 34-ամյա հայրը փորձում էր, որպեսզի դստեր արարքը հսկիչ տեսախցիկների համար մնա աննկատ:

Հորն ու դստերը դրսում, մեքենայում սպասում էր մայրը:

Ոստիկանությունը հետևելու արդյունքում ձերբակալել է մեղավորներին:

Գերմանական ԶԼՄ-ների տեղեկությամբ, երեք ձերբակալվածներն էլ Վրաստանից են: