Գերմանիայում ձերբակալել են խանութի կողոպուտի մեջ մեղադրվող վրացու և ադրբեջանցու
Գերմանիայում ձերբակալել են խանութի կողոպուտի մեջ մեղադրվող վրացու և ադրբեջանցու

Գերմանիայում ձերբակալել են խանութից 6800 եվրո արժողությամբ ապրանք գողանալու մեջ կասկածյալ վրացի և ադրբեջանցի: Ինչպես ասվում է Մանհայմի դատախազության և ոստիկանության համատեղ հայտարարությունում, 43-ամյա կինը և 46-ամյա տղամարդը նվազագույնը 5 անգամ կողոպտել են հագուստի թանկարժեք ապրանքանիշի և օծանելիքի խանութը:

Զույգին ձերբակել ել հանցանքի վայրում: Կողոպուտը ֆիքսել են տեսախցիկները:

Մայնցում գտնվող ձերբակալվածների բնակարանի խուզարկության ժամանակ ոստիկանությունը առգրավել է գողացված իրերը: