Գերմանիայի «Քրիստիան-դեմոկրատական ​​միության» առաջնորդը հայտարարում է, որ քաղաքական հարցերի քննարկումը պետք է դադարեցվի կառավարությանը վստահության քվեից առաջ։

15:45, 15.11.2024
epa11718424 Chairman of the Christian Democratic Union (CDU) party and faction Friedrich Merz 
looks on after the speech of German Chancellor Olaf Scholz (not in the picture) at the German Parliament Bundestag in Berlin, Germany, 13 November 2024. German Chancellor Scholz delivered a government statement on the current political situation.  EPA/CLEMENS BILAN

epa11718424 Chairman of the Christian Democratic Union (CDU) party and faction Friedrich Merz looks on after the speech of German Chancellor Olaf Scholz (not in the picture) at the German Parliament Bundestag in Berlin, Germany, 13 November 2024. German Chancellor Scholz delivered a government statement on the current political situation. EPA/CLEMENS BILAN

Գերմանական ընդդիմադիր «Քրիստիան-դեմոկրատական ​​միության» առաջնորդ Ֆրիդրիխ Մերցն ասում է, որ մինչև դեկտեմբերի 16-ը, երբ Բունդեսթագը կքվեարկի կառավարությանը վստահության հարցը, քաղաքական հարցերի քննարկումը պետք է դադարեցվի։

«Մենք ոչ մի վստահություն չունենք ոչ այս կոալիցիայի նկատմամբ, ոչ էլ այն, ինչ մնացել է դրանից։ Նախ պետք է վստահության հարցը դրվի, դրան պատասխան տրվի, իսկ դրանից հետո կարելի է խոսել համատեղ լուծումների մասին»,- ասաց Մերցը։

Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն փետրվարի 23-ին։ Մինչ այդ՝ դեկտեմբերի 16-ին, Բունդեսթագը պետք է քվեարկի կառավարության վստահության հարցը։

Գերմանիայի կառավարությունում ճգնաժամը սկսվել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 6-ին կանցլեր Օլաֆ Շոլցը որոշել է պաշտոնանկ անել ֆինանսների նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Քրիստիան Լինդներին։ Սրա պատճառով իշխող կոալիցիան, որի կազմում էին «Սոցիալ-դեմոկրատները», «Կանաչները» և «Ազատ դեմոկրատները», փաստացի փլուզվեց։

Նմանատիպ