Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են գազի մատակարարումների հնարավոր խափանումներին

14:43, 30.03.2022

Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են գազի մատակարարումների հնարավոր խափանումներին։ Կառավարությունը գազամատակարարման գործող կանոնակարգին համապատասխան վաղ նախազգուշացման ռեժիմ է սահմանել։

Գերմանիայում գազի մատակարարման վերաբերյալ գործող արտակարգ կանոնակարգի համաձայն՝ վաղ նախազգուշացումը եռաստիճան ծրագրի առաջին փուլն է, որը դեռևս չի նախատեսում պետության միջամտությունը։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի խոսքով, ներկայումս երկիր գազի մատակարարման հետաձգումներ չկան, և կառավարությունը վերահսկում է իրավիճակը շուկայի օպերատորների հետ։

Բացի այդ, ըստ նախարարի, էկոնոմիկայի նախարարությունում կստեղծվի ճգնաժամային կառավարման խումբ։

«Այս իրավիճակին պատրաստ լինելու համար ես այսօր առավոտյան գազային կանոնակարգին համապատասխան վաղ զգուշացում եմ արել։ Վաղ նախազգուշացումը երեք հնարավոր քայլերից առաջինն է և ենթադրում է իրավիճակի մոնիտորինգ՝ համաձայն կանոնակարգի: Նախարարությունում կստեղծվի ճգնաժամային կառավարման խումբ»,- ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

Եվրոպա գազի մատակարարման խափանման սպառնալիքն առաջացել է այն բանից հետո, երբ G7 երկրները հրաժարվել են ընդունել Վլադիմիր Պուտինի՝ բնական գազի դիմաց ռուսական ռուբլով վճարելու պահանջը։

Նմանատիպ