Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Ռուսաստանի հետ բանակցելու իմաստ չի տեսնում

12:21, 25.08.2022

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Ռուսաստանի հետ բանակցելու իմաստ չի տեսնում: Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։

Ըստ Բերբոկի՝ արևմտյան երկրներն ամեն ինչ արեցին պատերազմը կանխելու համար, սակայն ՌԴ նախագահը ի պատասխան խափանեց խաղաղ բանակցությունները և արդեն կես տարի ոչնչացնում է անմեղ երկիր։

Բացի այդ, ըստ Անալենա Բուրբոկի, Ռուսաստանը չի ցանկանում բանակցել անգամ հումանիտար միջանցքների մասով, և նման իրավիճակում Ուկրաինային զենք մատակարարելուց բացի այլ լուծում չկա։

Բերբոկն ասել է, որ պատերազմի սկզբում Կիևին զենք մատակարարելու հարցում Գերմանիայի անվճռական դիրքորոշումը բալթյան երկրների անվստահության պատճառ է դարձել Գերմանիային։

«Մենք առանձնապես ուշադրություն չենք դարձրել Բալթյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրների մտավախություններին։ Անհրաժեշտ է նոր եվրոպական և արևելաեվրոպական քաղաքականություն»,- ասել է Անալինա Բուրբոկը։

Նմանատիպ