Ազգային բանկ. Ապրիլի համեմատ՝ մայիսին բանկային հատվածում տեղաբաշխված ավանդների ծավալն աճել է ավելի քան մեկ միլիարդ լարիով

11:56, 26.06.2026

Վրաստանի ազգային բանկի հաշվետվության համաձայն՝ բանկային հատվածում տեղաբաշխված ավանդների (բացառությամբ միջբանկային ավանդների) ծավալը 2026 թվականի մայիսի վերջի դրությամբ կազմել է 71.33 միլիարդ լարի, ինչը 1.31 միլիարդ լարիով կամ 1.87%-ով ավելի է նախորդ ամսվա վերջին գրանցված ցուցանիշից։

Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ ավանդների տարեկան աճը, առանց փոխարժեքի ազդեցության հաշվարկման, կազմել է 22.06%։ Մայիսին, նախորդ ամսվա համեմատ, ժամկետային ավանդներն աճել են 1.35 միլիարդ լարիով կամ 3.99%-ով, իսկ ցպահանջ ավանդները նվազել են 40.88 միլիոն լարիով կամ 0.11%-ով։

Վրաստանի ազգային բանկի տեղեկատվությամբ՝ ավանդների լարիացման (ազգային արժույթով ձևավորման) գործակիցը 2026 թվականի մայիսի վերջի դրությամբ կազմել է 54.93 տոկոս։ Նախորդ ամսվա վերջի դրության համեմատ՝ ավանդների լարիացումն աճել է 1.53 տոկոսային կետով։

Միաժամանակ, Ազգային բանկի տվյալներով, մայիսին ժամկետային ավանդների միջին տարեկան կշռված շուկայական տոկոսադրույքը կազմել է 7.08%։ Այդ թվում՝ ազգային արժույթով տեղաբաշխված ավանդների դեպքում՝ 8.83%, իսկ արտարժույթով ավանդների դեպքում՝ 2.49%։

Արտարժույթով տեղաբաշխված ավանդներում ԱՄՆ դոլարի բաժինը կազմել է 77.73%, իսկ եվրոյի բաժինը՝ 20.15%։

Նմանատիպ