Գերմանիայի ԱԳՆ. Գերմանիան մուտքի արգելք է սահմանել ինը մարդու համար, ովքեր հիմնական պատասխանատվությունն են կրում Վրաստանում ցուցարարների և ընդդիմության անդամների նկատմամբ բռնության համար
Գերմանիայի ԱԳՆ. Գերմանիան մուտքի արգելք է սահմանել ինը մարդու համար, ովքեր հիմնական պատասխանատվությունն են կրում Վրաստանում ցուցարարների և ընդդիմության անդամների նկատմամբ բռնության համար

Այսօր Գերմանիան մուտքի արգելք է սահմանել ինը մարդու համար, ովքեր հիմնականում պատասխանատու են Վրաստանում ցուցարարների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների համար,- ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության X սոցիալական ցանցում տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ խաղաղ բողոքի իրավունքը մարդու համընդհանուր իրավունքներից է։

«Խաղաղ բողոքի իրավունքը մարդու համընդհանուր իրավունքներից մեկն է, և դա պաշտպանելը մեր պարտականությունն է», – ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ: