Գերմանիան որոշիչ դեր է խաղում Վրաստանի արևմտյան ճանապարհին. Գիորգի Կվիրիկաշվիլի
Գերմանիան որոշիչ դեր է խաղում Վրաստանի արևմտյան ճանապարհին. Գիորգի Կվիրիկաշվիլի

Գերմանիայի կարևորագույն ավանդը և Եվրամիության ինստիտուցիոնալ աջակցությունն է օգնել Վրաստանին,  դառնալ  կայուն ժողովրդավարություն ունեցող երկիր,-այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է Մյունխենի անվտանգության 54-րդ կոնֆերանսի շրջանակներում, հատուկ Վրաստանին նվիրված միջոցառման ժամանակ:

Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ, Գերմանիան որոշիչ դեր է խաղում Վրաստանի արևմտյան ճանապարհին:

Ինչպես ՆԱՏՕ-ն, այնպես էլ Եվրամիությունը աջակցում են մեր ձգտումներին և վրաց ժողովուրդը բարձր է գնահատում այդ գործողությունները: Գերմանիան մշտապես եղել է Վրաստանի հստակ գործընկերներից մեկը: 90-ական թվականներին Գերմանիայի ֆինանսական օգնության միջոցով, Վրաստանը հաղթահարել է ծանր ժամանակները, որոնք առաջացել էին Խորհրդային Միության փլուզումից հետո: Գնալով մեր հարաբերությունները զարգանում են և այսօր մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ համարյա բոլոր ոլորտներում: Գերմանիան կատարում է որոշիչ դերը մեր արևմտյան կառույցներին ինտեգրման ճանապարհին»,-նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերով Վրաստանի փորձը օրինակն է այն բանի, որ ժողովրդավարական տրանսֆորմացիայի և անվտանգության և կայունության հաստատումը հնարավոր է այնտեղ, որտեղ գոյություն ունեն չլուծված հակամարտություններ:

 

Հատուկ Վրաստանին նվիրված միջոցառումը անց է կացվել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի կազմակերպմամբ: