Գերմանիան կորոնավիրուսի պատվաստանյութը պատվիրում է նախապես 2022 թվականի համար
Գերմանիան կորոնավիրուսի պատվաստանյութը պատվիրում է նախապես 2022 թվականի համար: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար, Յենս Շպանը:
«Ռոյտերի» հաղորդմամբ, խոսելով առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ առցանց խորհրդաժողովում, Յենս Շպանը բարձր է գնահատել երկրում շարունակվող պատվաստումների գործընթացը: Նա նշել է, որ Գերմանիայի 83 միլիոն քաղաքացիներից 2.3 միլիոնն արդեն պատվաստվել են:
«Մենք ներկայումս պատվիրում ենք 2022 թվականի համար, որպեսզի այն դարձնենք մատչելի: Ոչ ոք չգիտի, մեզ դա պետք կլինի թե ոչ: Արտադրության կարողությունների ընդլայնման հետ մեկտեղ, մենք պատվաստանյութեր կպատվիրենք կանխարգելիչ միջոցառումների համար: Եթե դրանք մեզ պետք չեն լինի, ապա լավ: Սակայն, եթե դրանց կարիքը ունենանք, դրանք հասանելի կլինեն»,- հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարարության ղեկավարը: