Գերմանական ընկերությունների հետաքրքրությունները Վրաստանում գնալով մեծանում են. Մամուկա Բախտաձե
Գերմանիան Վրաստանի բարեկամ և գործընկեր երկիր է, որի հետ վերջին տարիներին հասել ենք զգալի արդյունքների երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ,-այս հայտարարությունը ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն արել է, Վրաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Հայկե Փաիչի հետ հանդիպման ժամանակ:
Կողմերը հանդիպմանը քննարկել են Վրաստանի և Գերմանիայի դաշնային հանրապետության միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը, ինչպես նաև Գերմանիայի կառավարության աջակցությամբ Վրաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկրում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար:
«Մենք շատ ուրախ ենք, որ գնալով մեծանում է գերմանական ընկերությունների հետաքրքրությունները Վրաստանում: Տեսնում ենք նաև, որ Վրաստանը գնալով գրավիչ է դառնում նաև գերմանացի զբոսաշրջիկների համար: Գերմանական հիմնադրամները ակտիվ ներգրավված են այնպիսի նախագծերում, որոնք ուղիղ կապ ունեն մեր երկրի էներգոանվտանգության հետ»,-նշել է նախարարը:
Հեղինակ -
Edgar Barsegyan