Գերմանական ընկերությունների հետաքրքրությունները Վրաստանում գնալով մեծանում են. Մամուկա Բախտաձե
Գերմանական ընկերությունների հետաքրքրությունները Վրաստանում գնալով մեծանում են. Մամուկա Բախտաձե

Գերմանիան Վրաստանի բարեկամ և գործընկեր երկիր է, որի հետ վերջին տարիներին հասել ենք զգալի արդյունքների երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ,-այս հայտարարությունը ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն արել է, Վրաստանում  Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ Հայկե Փաիչի հետ հանդիպման ժամանակ:

Կողմերը հանդիպմանը քննարկել են Վրաստանի և Գերմանիայի դաշնային հանրապետության միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը, ինչպես նաև Գերմանիայի կառավարության աջակցությամբ Վրաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Ֆինանսների նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկրում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար:

«Մենք շատ ուրախ ենք, որ գնալով մեծանում է գերմանական ընկերությունների հետաքրքրությունները Վրաստանում: Տեսնում ենք նաև, որ Վրաստանը գնալով գրավիչ է դառնում նաև գերմանացի զբոսաշրջիկների համար: Գերմանական հիմնադրամները ակտիվ ներգրավված են այնպիսի նախագծերում, որոնք ուղիղ կապ ունեն մեր երկրի էներգոանվտանգության հետ»,-նշել է նախարարը: