Գազայի առողջապահական մարմինները նշում են, որ վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական ռազմական գործողությունների արդյունքում 70 մարդ է զոհվել, մինչդեռ Իսրայելը ասում է, որ ՀԱՄԱՍ-ի մի քանի առաջնորդներ են սպանվել

18:47, 10.01.2025

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության արդյունքում վերջին մեկ օրում զոհվել է 70 մարդ, վիրավորվել՝ 104-ը,- հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով Գազայի առողջապահության ծառայությանը։ Գազայի հատվածը հայտնում է, որ իսրայելցի զինվորները հարձակվել են դպրոցի շենքի վրա: Տեղեկություններ կան նաև, որ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հյուսիսում այրել են տասնյակ տներ։

Բացի այդ, Իսրայելը հայտարարեց, որ Գազայում շարունակվող գործողության շրջանակներում սպանվել են ՀԱՄԱՍ-ի մի քանի հրամանատարներ, ովքեր պատասխանատու էին Իսրայելի դեմ հարձակումներ ծրագրելու և իրականացնելու համար:

Ըստ տեղեկությունների՝ 2025 թվականի առաջին ինն օրվա ընթացքում արաբական անկլավում ռազմական գործողության արդյունքում զոհվել է 490 մարդ, իսկ 2023 թվականից ի վեր զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 46 հազարը։

Նմանատիպ