Դժբախտ պատահար Գարդաբանիում – Հզոր պայթյունի արդյունքում զոհվել է 15-ամյա դեռահաս:
Ականատեսների խոսքով ՝ 11 և 15 տարեկան դեռահասները դպրոցից տուն էին վերադառնում կարճ ճանապարհով, երբ դաշտում ուժեղ պայթյուն է որոտացել: Այս պահին անհայտ է, թե որն է եղել պայթյունի պատճառը:
15-ամյա տղան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրան չի հաջողվել փրկել: 11-ամյա տղայի կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի վայրում մոբիլիզացված է ոստիկանությունը, աշխատում են փորձագիտական խմբերը:
ՆԳ նախարարության տեղեկությամբ, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 229-րդ հոդվածով, որը ենթադրում է պայթյուն: