«Նոր Վրաստանի» առաջնորդ, Գիորգի Վաշաձեի լրատվությամբ, եկող շաբաթվանից բողոքի ցույցերը անց են կացվելու նաև մարզերում: Ինչպես Վաշաձեն հայտարարել է «լեյբորիստական կուսակցության» գրասենյակում կայացած հանդիպումից հետո, մարզերում բողոքի ցույցերը սկսվելու են Քութաիսիից: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով խորհրդարանի շենքի արգելափակումը շարունակվելու է:
Ըստ Վաշաձեի, նրանք սպասում են, ընդդիմության կողմից ընտրական համակարգի վերաբերյալ պատրաստած օրինագծի վերաբերյալ ԵԱՀԿ-ի եզրահանգմանը: Դրանից հետո, ըստ «Նոր Վրաստանի» առաջնորդի, որոշվելու է մեծ հանրահավաքի ամսաթիվը:
«Եկող շաբաթվանից ցույցերը տեղի են ունենալու նաև մարզերում: ՈՒրբաթ օրը դրանք կմեկնարկեն Քութաիսիից: Հավանաբար մեծ երթ կանենք Քութաիսիում ժամը 14:00-ին: Զուգահեռաբար մենք սպասում ենք դատավորների կապակցությամբ հանձնաժողովին և անպայման կլինի խորհրդարանի շենքի արգելափակում, հավանաբար դա տեղի կունենա ՝ երեքշաբթի, չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը:
Վաղը արդեն ուղարկում ենք նամակը ԵԱՀԿ-ին, այնպես որ կսպասենք պատասխանի և դրանից հետո կհայտարարենք լայնածավալ բողոքի ցույցի ամսաթվի մասին: Մեզ համար շատ կարևոր է իմանալ, որ օրենքը համապատասխանում է սահմանադրությանը: Պետք է սկսվի լայնածավալ դիմադրության շարժում, որի համար մենք ունենք հատուկ ծրագրեր»,- ասել է Վաշաձեն: