Գիորգի Վաշաձեն ասում է, որ «Ռազմավարություն Աղմաշենեբելին» Ռուսթավիում թեկնածու չի առաջադրի, բայց բացառում է «Ազգային շարժման» հետ դաշինքը
Գիորգի Վաշաձեն ասում է, որ «Ռազմավարություն Աղմաշենեբելին» Ռուսթավիում թեկնածու չի առաջադրի, բայց բացառում է «Ազգային շարժման» հետ դաշինքը

Մենք որոշել ենք, որ «Ռազմավարություն Աղմաշենեբելին» Ռուսթավիում մեծամասնական ընտրակարգով թեկնածու չի առաջադրի, չնայած այն բանին, որ դիտարկում էինք առաջադրումը»,- այս մասին հայտարարել է «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» առաջնորդ, Գիորգի Վաշաձեն։

Նրա խոսքով՝ Բադրի Ջափարիձեն շատ լավ մարդ է և արժանի վրացի, ով կարող է շատ բան անել երկրի համար։

«Ինչպե՞ս ենք ներգրավվելու գործընթացի մեջ։ Որպես նվազագույնը հանձնաժողովի անդամների հետ կքննարկենք մնացած բոլոր հարցերը։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ռուսթավիում «Ռազմավարություն Աղմաշենեբելին» մեծ աջակցություն ուներ, և ես կոչ եմ անում բոլորին լավ մտածել որոշում կայացնելուց առաջ, քանի որ մենք կարողացանք կոտրել ինքնակառավարման մենաշնորհային իշխանությունը, ինչը շատ կարևոր է։ Ընդդիմությունը մեծամասնություն ունի քաղաքային խորհուրդներում, և եթե մենք ևս մեկ քայլ անենք Ռուսթավիում մենաշնորհային իշխանությունը կոտրելու համար, դա միայն լավ կլինի երկրի զարգացման համար», – ասել է Վաշաձեն։

Գիորգի Վաշաձեի խոսքով՝ «Ռազմավարություն Աղմաշենեբելին» չի պատրաստվում դաշինք կազմել «Ազգային շարժման» հետ։

«Ազգային շարժման» հետ մեր դաշինքը բացառվում է, մենք չենք պատրաստվում որևէ մեկի հետ դաշինք կազմել։ Սա կոնկրետ մեծամասնական ընտրատարածք է՝ կոնկրետ թեկնածուով։ Այս ամենին նախորդել է շատ անարդար որոշում, երբ Բադրի Ջափարիձեի լիազորությունները դադարեցվել են։ «Ռազմավարություն Աշմաշենեբելին» անկախ կուսակցություն է, և մենք չենք պատրաստվում դաշինք կազմել «Ազգային շարժման» հետ և նրանց հետ մասնակցել որևէ քարոզարշավի։ Գիորգի Վաշաձեին «Ազգային շարժման» հետ միասին ոչ մի տեղ չեք գտնի, անգամ միջանկյալ ընտրություններում, ընդհանուր քարոզարշավում։ Սա մեր մոտեցումն է, քանի որ երկրին անհրաժեշտ են տարբեր քաղաքական հայացքներ»,- ասել է Վաշաձեն։