Գիորգի Կվիրիկաշվիլին խոսքով ելույթ կունենա «Արևելյան համագործակցության» գագաթնաժողովին
Գիորգի Կվիրիկաշվիլին խոսքով ելույթ կունենա «Արևելյան համագործակցության» գագաթնաժողովին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խոսքով ելույթ է ունենալու «Արևելյան համագործակցության» գագաթնաժողովին: Վրաստանի կառավարության ղեկավարը Բրյուսել է այցելելու նոյեմբերի 23-24-ին:

Նոյեմբերի 24-ին Գիորգի Կվիրիկաշվիլին խոսքով դիմելու է «Արևելյան համագործակցության» գագաթնաժողովի լիագումար նիստի մասնակիցներին և Վրաստանի կողմից ունեցած առաջընթացի մասին:

Վրաստանի կառավարության վարչության տեղեկությամբ, գագաթնաժողովին քննարկվելու է ինչպես «Արևելյան համագործակցության» ծրագրով հաշվի առնված բարեփոխումների և ծրագրերի իրագործման գործընթացը, որը արդյունավետ իրականացվել է Վրաստանի գործադիր իշխանության աջակցությամբ, այնպես էլ Արևելյան համագործակցության շրջանակներում արված հետագա քայլերը:

Բրյուսելում այցի շրջանակներում, Վրասատանի վարչապետը երկկողմ հանդիպումներ է անցկացնելու նաև տարբեր երկրների բարձրպաշտոնյա առաջնորդների հետ: