Ֆուկոսիմայի բնակչությունը Ճապոնիայի իշխանություններից պահանջում է վճարել փոխհատուցումը
Ճապոնիայի Ֆուկոսիմա քաղաքում, հարյուրավոր քաղաքացիներ անց են կացրել բողոքի ցույց: Ցուցարարները մեղադրում են կառավարությանը և Տոկիոյի էլեկտրաէներգիայի ընկերությանը, պարտականությունները չկատարելու մեջ: Ակտիվիստները պահանջում են Ճապոնիայի իշխանություններից փոխհատուցել իրենց հասցված վնասը:
2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժը և նրան հաջորդած ցունամին շարքից հանել էր Ֆուկոսիմայում գտնվող ատոմակայանը, որին հետևել է ճառագայթման արտահոսք: Ճառագայթման մակարդակը հասել էր 7-ի, որի պատճառով կառավարությունը ստիպված էր նշված տարածքից տարհանել բնակչությանը:
2017 թվականին Ճապոնիայի գերագույն դատարանը պարտավորեցրել էր Ճապոնիայի կառավարությանը և Տոկիոյի էլեկտրականության ընկերությանը վճարել 490 միլիոն ճապոնական Յեն (4 միլիոն 589 հազար դոլար): Նշվում է, որ բնակչությունը ամբողջական գումարը դեռևս չի ստացել:
Հեղինակ -
Edgar Barsegyan