Ֆրիդրիխ Մերց. Իրանին հարվածելով և միջուկային զենքի մշակումը կանխելով՝ Իսրայելը կեղտոտ աշխատանքն է կատարում մեզ բոլորիս փոխարեն
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Իրանին հարվածելով և միջուկային զենքի մշակումը կանխելով՝ Իսրայելը «կեղտոտ աշխատանք է կատարում մեզ բոլորիս համար»։
ZDF գերմանական հեռարձակողին տված հարցազրույցում կանցլերին հարցրել են, թե արդյոք նա համաձայն է այն մտքի հետ, որ Իսրայելը «կեղտոտ աշխատանք» է կատարում ամբողջ աշխարհի օգտին։ Մերցը նշել է, որ շնորհակալ է, որ հարցն ուղղելիս օգտագործվել է «կեղտոտ աշխատանք» տերմինը։
«Իրանական ռեժիմը մահ և ավերածություններ է բերել աշխարհին հարձակումներով, սպանություններով, կոտորածներով, «Հեզբոլլահ»-ով և Համասով»։
Նա նաև ասել է, որ «Համասի» հարձակումը Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «հնարավոր չէր լինի» առանց Իրանի աջակցության։
«Կարող եմ ասել, որ մեծ հարգանք ունեմ այն բանի նկատմամբ, ինչ Իսրայելի զինվորականներն ու կառավարությունը ցուցաբերել են քաջություն», – ասել է Մերցը։
«Հակառակ դեպքում այս ռեժիմի ահաբեկչությունը կշարունակվեր ևս շատ ամիսներ և տարիներ, և այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, միջուկային զենքը կհայտնվեր նրանց ձեռքում», – ասել է նա։