Ֆրիդրիխ Մերց – Գերմանիա վերադառնում եմ զգուշավոր լավատեսությամբ, որ առաջիկա մի քանի օրում նաև ԱՄՆ-ում կկայացվեն որոշումներ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների սահմանման վերաբերյալ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» առաջնորդները պատրաստ են օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ։
Մերցի խոսքով՝ այս նպատակով Եվրամիությունը արդեն պատրաստել է համապարփակ փաթեթ։
«Մենք շարունակելու ենք Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերել։ Այս հարցում կոնսենսուս կա ոչ միայն Եվրամիությունում, այլ նաև «Մեծ յոթնյակի» խմբում։ Մենք նաև քննարկեցինք տարբեր տարբերակներ հետագա պատժամիջոցների համար՝ ամերիկացի գործընկերների հետ։ Գերմանիա վերադառնում եմ զգուշավոր լավատեսությամբ, որ առաջիկա մի քանի օրում Ամերիկայում նույնպես որոշումներ կընդունվեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ։ Մենք բոլորս համաձայն ենք, որ պետք է ամեն ինչ անենք այս պատերազմին հնարավորինս արագ վերջ տալու համար», – հայտարարել է Ֆրիդրիխ Մերցը Կանադայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից հետո։
Գերմանիայի կանցլերն նաև հույս է հայտնել, որ առաջնորդները ռազմական աջակցության և պատժամիջոցների միջոցով կկարողանան համոզել Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ։