Ֆրանսիայում Ամանորի գիշերը մոտ հազար մեքենա է այրվել, 420 մարդ ձերբակալվել է

16:33, 02.01.2025

Ֆրանսիայում Ամանորի գիշերը մոտ հազար ավտոմեքենա է այրվել։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպերի առնչությամբ երկրում ձերբակալվել է 420 մարդ, իսկ 310 մարդ բանտ է ուղարկվել։

«Միջադեպերի մեծ մասը կապված է պիրոտեխնիկայի ոչ պատշաճ օգտագործման հետ, ներառյալ ոստիկանների և հրշեջների դեմ արձակված հրավառությունները», – ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրունո Ռետայոն։

Ըստ լրատվամիջոցի՝ նախորդ տարի Ֆրանսիայում անհայտ անձինք Ամանորի գիշերը այրել են 690 ավտոմեքենա։

Նմանատիպ