Ֆրանսիայի ՆԳ նախարարը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կրիստոֆ Կաստաները պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

Ֆրանսիացի գործընկերոջը հյուրընկալում է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի Վրաստան պաշտոնական այցի նպատակը Վրաստանի և Ֆրանսիայի միջև ոստիկանական և իրավապահական ոլորտում համագործակցության հետագա խորացումն է:

Նրանց տեղեկությամբ, պաշտոնական այցի շրջանակներում, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հադիպումներ է անցկացնելու Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ: