Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչել դեսպանին
Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչել դեսպանին

Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել դեսպանին Ադրբեջանից,- այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ըստ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության՝ որոշման պատճառը վերջին ամիսներին Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որոնք վնասում են երկրների հարաբերություններին։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, դեսպանին դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մակրոնն իր ափսոսանքն է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը կհստակեցնի իր մտադրությունները»,- ասված է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։