Ֆրանցիսկոս պապն Հռոմի մանկական հիվանդանոցում այցելել է ուկրաինացի երեխաներին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Հռոմի մանկական հիվանդանոցում այցելել է ուկրաինացի երեխաներին։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Վատիկանի հաղորդմամբ, Հռոմում գտնվող «Բամբինո Ջեսուս» մանկական բժշկական կենտրոնում, այս պահին գտնվում է Ուկրաինայից տարհանված 19 երեխա: Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո այս հիվանդանոցում բուժման կուրս է անցել մոտ 50 երեխա:
«Երեխաների արյունն ու արցունքները, իրենց հողը պաշտպանող և ռմբակոծություններից փախչող կանանց և տղամարդկանց տառապանքները ցնցող են մեր խղճի համար», – այս մասին ուրբաթ օրը, Սլովակիայում եկեղեցական համաժողովի ժամանակ ասել է Հռոմի Պապը: