Ավարտվել են «Ֆորսաժ 9»-ի նկարահանումները: Ռեժիսոր Ջասթին Լինը այս մասին գրել է «Թվիթեր» միկրոբլոգում:
Ռեժիսորը սոցիալական ցանցի միջոցով շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքներին և երկրներին, որտեղ իրականացվել են ֆիլմի նկարահանումները: Այդ թվում՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիին, որտեղ հոլիվուդյան հայտնի ֆիլմը նկարահանում էին մեկ ամսվա ընթացքում:
Վրաստանից բացի, «Ֆորսաժ 9»-ի նկարահանումներն ընթանում էին Մեծ Բրիտանիայում, Թայլանդում և ԱՄՆ-ում: