Ֆինլանդիան դադարեցրել է Ռուսաստանից բեռնատար գնացքների ընդունումը
Ֆինլանդիան դադարեցրել է Ռուսաստանից բեռնատար գնացքների ընդունումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆինլանդիայի երկաթուղային ընկերությունը:
Հաղորդագրության համաձայն՝ համապատասխան որոշումը կապված է ռուսական երկաթուղու նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ։ Ինչպես նշվում է Ֆիննական երկաթուղիներում, ընկերությունը պարտավոր է պահպանել սահմանափակումների պայմանները։
Այսօր ժամը 12:00-ից դադարեցվել է Ռուսաստանից Ֆինլանդիա բեռնատար գնացքների ընդունումը։