Financial Times. Եվրամիությունը մտահոգված է, որ Դոնալդ Թրամփը կարող է չեղարկել Ջո Բայդենի վարչակազմի հրամանագրերի և պատժամիջոցների զգալի մասը

18:02, 10.01.2025

Եվրամիությունը մտահոգված է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը կարող է չեղյալ համարել Ջո Բայդենի վարչակազմի հրամանագրերի ու պատժամիջոցների զգալի մասը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ կապված։ Այս մասին հայտնում է «Financial Times»-ը։

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, Եվրահանձնաժողովի ղեկավարությունը սկսել է վերանայել Բայդենի առանցքային որոշումները, այդ թվում՝ ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ առևտրի և կիբերանվտանգության ոլորտներում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վերանայման պատճառն այն է, որ գնահատվի, թե որոշումների որ փոփոխություններն ամենամեծ ազդեցությունը կունենան ԵՄ միջոցառումների վրա։

«Վտանգ կա, որ Թրամփը կարող է չեղարկել հրամանները միայն այն պատճառով, որ դրանք ստորագրվել են Բայդենի կողմից։«Մենք պետք է հասկանանք, թե դա ինչպես կարող է ազդել մեզ վրա», – ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։

«Financial Times»-ը գրում է, որ Եվրամիությունում ամենամեծ մտահոգությունը 2022 թվականին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հնարավոր չեղարկումն է՝ ի պատասխան Ուկրաինայում նրա լայնածավալ միջամտության։ Եվրամիությունը հուսով է, որ Դոնալդ Թրամփը կպահպանի այս պատժամիջոցները, որպեսզի կարողանա դրանք օգտագործել որպես լծակ ապագա բանակցություններում՝ պատերազմը դադարեցնելու համար։

Նմանատիպ