«Ֆայնենշլ Թայմս». Եվրոպայում գազի գները բարձրացել են տարեկան կտրվածքով ամենաբարձր մակարդակի

18:59, 14.11.2024

Գազի գները Եվրոպայում բարձրացել են տարվա կտրվածքով ամենաբարձր մակարդակի։ Դրա պատճառը Ռուսաստանից բնական գազի մատակարարման հնարավոր դեֆիցիտն է։

Տեղեկությունը տարածում է «Ֆայնենշլ Թայմս»-ը։

Եվրոպայի հենանիշային Title Transfer Facility (TTF) ինդեքսը հինգշաբթի առավոտյան աճել է ավելի քան 5%-ով՝ հասնելով 46 եվրոյի մեկ մեգավատ ժամի դիմաց, ինչը ամենաբարձր գինն է անցյալ տարվա նոյեմբերի վերջից ի վեր:

Կտրուկ աճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավստրիական OMV ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նախազգուշացնելով «Ռուսաստանից գազի մատակարարումների հնարավոր կրճատման մասին»: Ընկերությունն այս հայտարարությունը տարածել է այն բանից հետո, երբ շահել է ռուսական «Գազպրոմի» հետ վեճը, և արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է ռուսական ընկերությանը վճարել 230 մլն եվրո։

Ավստրիական OMV-ում հայտարարել են, որ այդ գումարը պետք է պահանջել «Գազպրոմի» հետ գործող պայմանագրի հիման վրա։ Սա կարող է հանգեցնել երկու ընկերությունների միջև գործարար հարաբերությունների վատթարացման։

Նմանատիպ