Էստոնիայի արտաքին գործերի նախարարը քննադատում է Ժոզեֆ Բորելի այցն Ռուսաստան
Էստոնիայի արտաքին գործերի նախարարը քննադատում է Ժոզեֆ Բորելի այցն Ռուսաստան

Էստոնիայի արտաքին գործերի նախարար, Եվա Մարիա Լիիմետցը քննադատել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Ժոզեֆ Բորելի այցը Ռուսաստան: Էստոնիայի արտաքին գործերի նախարարի խոսքով, Ժոզեֆ Բորելի Մոսկվա այցի ժամանակը սխալ էր ընտրված:

«Այցի ժամանակը սխալ էր ընտրված: Անգամ այցից առաջ ես ասում էի, որ այս այցի պայմաններից մեկը պետք է լիներ, Ալեքսեյ Նավալնիի հետ հանդիպումը: Փետրվարի 2-ին, ինչպես նաև Եվրոպայի և Ամերիկայի առաջնորդները, ես նույնպես դատապարտեցի Ալեքսեյ Նավալնիի գործով դատարանի որոշումը: Ցավոք, Նավալնին դեռ բանտում է: Անհրաժեշտ էր հանդիպել նրա հետ», – հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարը:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարը ցանկանում է անձամբ հանդիպել Ժոզեֆ Բորելի հետ և նրանից լսել այցի մանրամասները: