Էրդողանի կոչերի ֆոնին ԱՄՆ-ն սկսել է Սիրիայում «սահմանային անվտանգության ուժերի» ստեղծումը
«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ սկսել է Սիրիայում սահմանային անվտանգության ուժերի ստեղծումը: Այս մասին հաղորդում է Defense Post պարբերականը:
Դաշինքը աշխատում է սիրիական ժողովրդավարական ուժերի հետ համատեղ: «Ներկայումս շուրջ 230 մարդ է նախապատրաստում: Նախատեսվում է ապահովել մոտ 30 հազար մարդ թվաքանակը», -հայտարարել է կոալիցիայի մամուլի ծառայության ներկայացուցիչ Թոմաս Վիլը:
Նրա խոսքով՝ նոր ուժերը կտեղակայվեն Եփրատ գետի հովտում `Սիրիայի տարածքի արևմտյան եզրին, որն այժմ վերահսկվում է Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից, ինչպես նաև՝ Իրաքի և Թուրքիայի սահմանների երկայնքով:
Հիշեցնենք, որ Թուրքական լրատվամիջոցները վերջին երկու օրվա ընթացքում հայտնում են թուրքական զինված ուժերի կողմից Աֆրինայում YPG- ի վերահսկողության տակ գտնվող տարածքների գնդակոծման մասին: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրինա շրջանում քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) դեմ գործողություններում Անկարան ակնկալում է Վաշինգտոնի աջակցությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan