Էրդողանը հրաժարվում է հանդիպել Մայք Փենսին և Մայք Փոմփեոյին
Էրդողանը հրաժարվում է հանդիպել Մայք Փենսին և Մայք Փոմփեոյին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվում է Անկարայում հանդիպել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսին և պետական քարտուղար Մայք Փոմփեոյին: Ինչպես հայտարարել է Էրդողանը, Մայք Փենսը և Մայք Փոմփեոն կհանդիպեն իրենց գործընկերներին:

«Ես չեմ պատրաստվում զրուցել նրանց հետ: Երբ Թրամփը գա Թուրքիա, այն ժամանակ կխոսեմ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

ԱՄՆ-ի կառավարական պատվիրակությունը, որի կազմում են փոխնախագահ Մայք Փենսը, պետական քարտուղար Մայք Փոմփեոն և Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Ռոբերտ Օբրայենը այսօր մեկնելու են Թուրքիա: Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում էր, որ նրանք նախագահ Էրդողանի հետ վարելու են հրադադարի մասին բանակցություններ:

Թուրքիան Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունն սկսել էր հոկտեմբերի 9-ին: Անկարայում հայտարարում են, որ գործողության նպատակը Սիրիայի սահմանին «անվտանգության գոտի» ստեղծելն է: