Մայք Փենսը ներկա է գտնվելու Ջո Բայդենի երդմնակալությանը. Ռոյտեր
Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող փոխնախագահ, Մայք Փենսը կմասնակցի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը:
Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը ՝ հիմնվելով վարչակազմի աղբյուրի վրա:
Ի դեպ, հունվարի 8-ին գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ չի մասնակցելու իր իրավահաջորդի երդմնակալության արարողությանը:
Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին: