Էնթոնի Բլինքենն ասում է, որ Աֆղանստանում մնալն ԱՄՆ-ի շահերից չի բխում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով, քանի որ «Թալիբանը» մտել է Քաբուլ, Աֆղանստանում մնալն ԱՄՆ-ի շահերից չի բխում:
Տեղեկությունը տարածում է «Reuters» գործակալությունը:
Նա ասաց, որ Վաշինգտոնը միլիարդներ է ծախսել աֆղանական ուժերի վերապատրաստման վրա՝ թալիբների նկատմամբ առավելության հասնելու համար, սակայն նրանք չեն կարող խանգարել խմբավորման առաջխաղացմանը:
Բլինքենի խոսքով, Աֆղանստանի զինված ուժերը չեն կարողացել պաշտպանել երկիրը, և դա տեղի է ունեցել սպասվածից արագ: