Էմանուել Մակրոնը կարծում է, որ Արեւմուտքը չի կարող ինքնասահմանափակումներ մտցնել Ռուսաստանի հետ հակամարտությունում

12:17, 05.05.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Արևմուտքը չի կարող ինքնասահմանափակումներ մտցնել Ռուսաստանի հետ հակամարտությունում։ Այս մասին Մակրոնը հայտարարել է ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Ինչ թուլություն է, երբ նախապես սահմանափակվում ես քեզ ցանկացած հակառակորդի նկատմամբ։ Ընդհակառակը, մենք պետք է նրան զրկենք ցանկացած տեսլականից, քանի որ սա զսպման ներուժ է ստեղծում»,- ասել է Մակրոնը։

Նույն հարցազրույցում Մակրոնը Ռուսաստանը անվանել է ապակայունացնող ուժ, որն այլևս իրեն ռազմավարական որևէ սահմանափակում չի դնում։ Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանի բալիստիկ հրթիռների հեռահարությունն ու հնարավորությունները վտանգ են ներկայացնում Եվրոպայի համար։ Մակրոնի խոսքով՝ Եվրոպայում վտանգված է եվրոպացիների անվտանգությունը։

«Եթե Ռուսաստանը հաղթի, Ռումինիայում, Լեհաստանում, Լիտվայում կամ մեր երկրում ոչ մի վայրկյան անվտանգություն չի լինի»,- ասել է Մակրոնը։

Սակայն, Մակրոնի խոսքով, Ռուսաստանի հետ երկխոսության դուռը պետք է բաց մնա։

Նմանատիպ