Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի վրա անցնելը դառնում է պարտադիր
Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի վրա անցնելը դառնում է պարտադիր

Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի վրա անցնելը պարտադիր է դառնում 2018 թվականից: Ինչպես պարզաբանել են առողջապահության նախարարությունում, բարեփոխումը առաջին փուլում իրականացվելու է Թբիլիսիի մասշտաբով, որից հետո այն փուլ առ փուլ կիրականացվի շրջաններում:

Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի հայտարարությամբ, բարեփոխումից հետո այն կլինիկաները, որոնք չեն անցնի էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի վրա, չեն մասնակցի պետական ապահովագրության ծրագրին:

Ծրագրի շրջանակներում, էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի հետ ծանոթացել են խոշոր դեղագործական ընկերություն և շուրջ 15 մասնավոր դեղատների ներկայացուցիչներ: 1000-ից ավելի բժիշկ անցել է հատուկ թրեյնինգ: Ստեղծվել է նաև պետական էլեկտրոնային դեղատոմսերի համակարգից օգտվելու կապակցությամբ տեսադասեր:

Ծրագրի շրջանակներում թրեյնինգներ են անց կացվելու նաև շրջաններում գործող բժիշկների համար:

Այսօրվա դրությամբ, էլեկտրոնային դեղատոմսերի ծրագրում գրանցված է 1000-ից ավելի բժիշկ և 500-ից ավելի դեղատուն: