Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի վրա անցնելը պարտադիր է դառնում 2018 թվականից
Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի վրա անցնելը պարտադիր է դառնում 2018 թվականից

Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի վրա անցնելը պարտադիր է դառնում 2018 թվականից: Ինչպես պարզաբանել են առողջապահության նախարարությունում, բարեփոխումը առաջին փուլում իրականացվելու է Թբիլիսիի մասշտաբով, որից հետո այն փուլ առ փուլ կիրականացվի տարածաշրջաններում:

Նախագիծը այսօր առողջապահության նախարարը ներկայացրել է կլինիկաների ղեկավարներին: Դավիթ Սերգիենկոյի հայտարարությամբ բարեփոխումից հետո այն կլինիկաները, որոնք չեն անցնի էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի վրա, չեն մասնակցի պետական ապահովագրության ծրագրին:

Ծրագրի շրջանակներում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի հետ ծանոթացել են խոշոր դեղագործական ընկերություն և մոտ 15 մասնավոր դեղատան ներկայացուցիչներ: 1000-ից ավելի բժիշկ անցել է հատուկ թրեյնինգ: Ստեղծվել է նաև պետական էլեկտրոնային դեղատոմսերի համակարգից օգտվելու կապակցությամբ տեսադասեր:

Ծրագրի շրջանակներում թրենինգներ են անց կացվելու նաև տարածաշրջաններում գործող բժիշկների համար:

Այսօրվա դրությամբ էլեկտրոնային դեղատոմսերի ծրագրում գրանցված է 1000-ից ավելի բժիշկ և 500-ից ավելի դեղատուն:

Առողջապահությունը արդեն սկսել է աշխատանքը էլեկտրոնային առողջապահության արմատավորման ուղղությամբ: