Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Նաթիա Թուրնավան այսօր դիտել է նորակառույց «Շիլդահէկ 1»-ը և տեղում ծանոթացել կայանի աշխատանքին: Նախարարի տեղակալի հետ միասին Հէկ-ի աշխատանքի հետ ծանոթացել են Հէկ-ի էներգետիկայի զարգացման հիմնադրամի տնօրեն, Գիորգի Չիքովանին ևԿախեթիի պետական լիազոր, իրակլի Քադագիշվիլին:
Էկոնոմիկայի նախարարության լրատվությամբ, կայանը, որը գտնվում է Ղվարելիի մունիցիպալիտետի, Շիլդա գյուղում հոսող «Չելթ» գետի վրա, շահագործման է հանձնվել մի քանի ամիս առաջ: Այն փոքր չափսի հէկ է 1,2 մեգավատ ուժգնությամբ: Կայանի տարեկան մշակելու է 8,7 մլն. կիլովատ ժամ: Կայանի կառուցման համար «Հիդրո Էներջի» ընկերությունը ծախսել է 1 800 000 ԱՄՆ դոլար:
Ինչպես նշել է փոխնախարարը, «Շիլդահէկ 1»-ը փոքր չափսի, սակայն շատ կարևոր կայան է, ոչ միայն Շիլդա գյուղի, այլ ողջ Ղվարելիի մունիցիպալիտետի համար:
Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքերով, կարևոր է, որ ներդնողը ակտիվ աշխատում է սոցիալական նախագծերի իրականացման տեսանկյունից:
Հեղինակ -
Edgar Barsegyan