Էքզիթ փոլերի համաձայն՝ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում ստացել է ձայների 28,1 տոկոսը, իսկ Մարին Լե Պենը՝ 23,3 տոկոս

23:13, 10.04.2022

Ֆրանսիայում ընտրատեղամասերի փակվելուց հետո հայտնի են դարձել Էգզիթ փոլների տվյալները։

Ըստ Էգզիթ փոլների ՝ գործող նախագահ Էմանուել Մակրոնն ունի ձայների 28,1 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Մարին Լե Պենը՝ 23,3 տոկոս։

Արդյունքների համաձայն՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում միմյանց դեմ կհանդիպեն Մակրոնն ու Լե Պենը։

Ըստ Էգզիթ փոլների՝ երրորդ տեղում է ծայրահեղ ձախակողմյան Ժան Լյուկ Մելանշոնը՝ 20,1 տոկոս։ Չորրորդ տեղը զբաղեցրել է ուլտրաաջիստ Էրիկ Զեմուրը, ով հայտնի է իր հակամիգրացիոն հայտարարություններով, ով ստացել է ձայների 7,2 տոկոսը։ Հինգերորդ տեղում «Հանրապետական ​​կուսակցության» առաջին կին թեկնածու Վալերի Պեկրեսիան է՝ հինգ տոկոսով։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին։

Այսօրվա ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 12 թեկնածու։

Նմանատիպ