Էկատերինե Տիկարաձեն հանդիպել է ԱՄՆ-ի ազգային առողջապահության ինստիտուտի ղեկավարների հետ
Էկատերինե Տիկարաձեն հանդիպել է ԱՄՆ-ի ազգային առողջապահության ինստիտուտի ղեկավարների հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում, բռնազավթված տարածքներից փախստականների,  աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարը հանդիպել է ազգային առողջապահության ինստիտուտի ղեկավարների հետ:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, երկկողմ բանակցությունները տեղի են ունեցել ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, Էնտոնի Փաուչի հետ:

Էկատերինե Տիկարաձեն ամերիկյան կողմի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է Վրաստանում ընթացող և ծրագրված բարեփոխումները, այդ թվում վարակների վերահսկման ուղղությամբ:

«Վրաստանում կմշակվեն նոր չափանիշներ: ՈՒժեղացվել են բժշկական հաստատություններում վարակի վերահսկման մեխանիզմները, որոնց խախտման դեպքում գործի կդրվեն լուրջ պատժամիջոցներ»,- հայտարարել է առողջապահության նախարարը:

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել վրաց-ամերիկյան նախագծերին, որոնք տարիներ շարունակ իրականացվում են հաջողությամբ:

ԱՄՆ-ի ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, Էնտոնի Փաուչը դրական է գնահատել նախարարի հետ հանդիպումը և խոսել հետագա ծրագրերի մասին: