Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, ծերանոցներում հնարավոր է թեստավորման գործընթացն սկսվի ընթացիկ շաբաթ
Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, ծերանոցներում հնարավոր է թեստավորման գործընթացն սկսվի ընթացիկ շաբաթ

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, ծերանոցներում հնարավոր է թեստավորման գործընթացն սկսվի ընթացիկ շաբաթ:

«Մենք այսօր արդեն նախարարության քաղաքականության դեպարտամենտի հետ սկսել ենք պատրաստել բոլոր այն իրավաբանական փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի կլինիկական խմբերն արդեն սկսեն իրականացնել այս գործընթացը: Հնարավոր է, որ այս ամենն սկսվի այս շաբաթ»,- հայտարարել է նախարարը:

Հարցին, ապաստաններից բացի, հնարավոր է, որ բարձր ռիսկային խմբերի ծավալն էլ ավելի մեծանա, նախարարը պատասխանել է, որ դեռևս նախատեսված չէ, սակայն նաև բացառված չէ:

«Քանի որ մենք ունենք բազմաթիվ թիրախային խմբեր և ընդգրկված է բնակչության մեծ մասը, այսօր քննարկման արդյունքում, որևէ բան չենք նախատեսում, սակայն դեռևս կկայացնենք լրացուցիչ որոշումներ»,- հայտարարել է Տիկարաձեն:

Հիշեցնենք, ընդլայնված թեստավորման մեջ կընդգրկվեն նաև լրացուցիչ խմբեր:

Խոսքը վերաբերում է ծերանոցներին և այնպիսի համայնքային գիշերօթիկներին, որտեղ գտնվում են սահմանափակ հնարավորություններով անձինք: