Էկատերինե Տիկարաձե. Սրճարաններին և ռեստորաններին կոչ եմ անում, ակտիվ համագործակցել աշխատանքի տեսչության հետ, իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք գրված են մեր ուղեցույցում
Էկատերինե Տիկարաձե. Սրճարաններին և ռեստորաններին կոչ եմ անում, ակտիվ համագործակցել աշխատանքի տեսչության հետ, իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք գրված են մեր ուղեցույցում

Ցանկանում եմ, մեր բնակչությանը կոչ անել, պաշտպանել սոցիալական հեռավորություն, ինչպես նաև բոլոր այն կանոնները, որոնց քաջ ծանոթ ենք,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:

Նախարարը քաղաքացիներին հորդորում է, հանգստավայրերում գտնվելիս առավելագույնս պաշտպանել հեռավորություն:

«Սրճարաններին և ռեստորաններին կոչ եմ անում, ակտիվ համագործակցել աշխատանքի տեսչության հետ, իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք գրված են մեր ուղեցույցում, քանի որ այս ամենը կարևոր է մեր բնակչության համար: Բնակչությանը հորդորում եմ, հանգստավայրում պաշտպանել սոցիալական հեռավորություն, ինչպես նաև բոլոր այն կանոնները, որոնց հետ քաջ ծանոթ ենք»,- հայտարարել է Տիկարաձեն:

Հարցին, որքան խախտում է արձանագրվում մասնավոր սեկտորի կողմից, նախարարը հայտարարում է, որ օրական կտրվածքով արձանագրվում է մոտ 20 խախտում: