Էկատերինե Տիկարաձե. Մեր նպատակն է պահպանել հավասարակշռությունը բնակչության առողջության և երկրի տնտեսական կայունության միջև
Էկատերինե Տիկարաձե. Մեր նպատակն է պահպանել հավասարակշռությունը բնակչության առողջության և երկրի տնտեսական կայունության միջև

Մեր նպատակն է պահպանել հավասարակշռությունը բնակչության առողջության և երկրի տնտեսական կայունության միջև,- այս մասին հայտարարել է օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեն՝ «նախարարի ժամ» ձևաչափով խորհրդարանում ելույթ ունենալիս:

Նախարարի խոսքով, կառավարությունը լիովին կիսում է սահմանափակումների հետ կապված դժվարությունները:

«Այդ պատճառով մենք ամեն առիթ օգտագործում ենք, որպեսզի չհայտարարենք հերթական արգելափակումը, ինչպես դա տեղի ունեցավ աշխարհի շատ երկրներում, որտեղ կարանտինը տևել է ամիսներ և դեռ չի ավարտվել: Մեր նպատակն է պահպանել հավասարակշռությունը բնակչության առողջության և երկրի տնտեսական կայունության միջև: Տեղեկացնենք, որ մարտի 15-ից մինչ այժմ պատվաստվել է ավելի քան 40 000 քաղաքացի: Բնակչության պատվաստման մեր նպատակը շատ ավելի մասշտաբային է: Այդ պատճառով մենք հասարակության բոլոր խմբերին՝ անկախ նրանց տարիքից և առողջական վիճակից, թույլ ենք տվել նախապես գրանցվել պատվաստումների համար, որպեսզի մենք կարողանանք արդյունավետորեն իրականացնել գործընթացը՝ պատվաստումների ազգային ծրագրին համապատասխան», – ասաց Էկատերինե Տիկարաձեն: