Էկա Բեսելիան՝ Զազա Սարալիձեին. Տարօրինակ է, հանձնաժողովում, որտեղ մեծամասնությունը ընդդիմությունն է, անվստահություն հայտնել Էկա Բեսելիային

13:08, 08.06.2018

Շատ տարօրինակ է, հանձնաժողովում, որտեղ մեծամասնությունը ընդդիմությունն է և հանձնաժողովի նախագահը ընդդիմության ներկայացուցիչ է, անվստահություն հայտնել Էկա Բեսելիային,- այսպես է պատասխանել Խորավայի փողոցում սպանության գործն ուսումնասիրող ժամանակավոր քննչական հանձնաժողովի անդամ Էկա Բեսելիան՝ Զազա Սարալիձեին:

«Պարոն Զազահ, մեկ անգամ ևս ցավակցում եմ Ձեզ և բոլոր տուժածներին: Այն, ինչ ասում եմ «Ազգային շարժմանը», դա Ձեզ չի վերաբերում: Շատ տարօրինակ է, հանձնաժողովում, որտեղ մեծամասնությունը ընդդիմությանն է և հանձնաժողովի նախագահը ընդդիմության ներկայացուցիչ է, անվստահություն հայտնել Էկա Բեսելիային»,- գրում է Էկա Բեսելիան սոցիալական սոցիալական ցանցում:

 

Խորավայի փողոցում սպանված անչափահասի հայրը, Զազա Սարալիձեն հայտարարել է, որ վստահում է հանձնաժողովին, մեծամասնության պատգամավոր Էկա Բեսելիայից բացի:

Խորհրդարանում Խորավայի փողոցում սպանության գործն ուսումնասիրող քննչական հանձնաժողովը ստեղծվել  էր հունիսի 6-ին:

 

Նմանատիպ