Ըստ ԶԼՄ-ների, մարտի 2-ին Շվեդիայի օդային տարածքը խախտած ռուսական ռազմական ինքնաթիռները զինված են եղել միջուկային զենքով
Ռուսական ռազմական ինքնաթիռները, որոնք մարտի 2-ին խախտել էին Շվեդիայի օդային տարածքը, հագեցած էին միջուկային զենքով։ Այդ մասին հայտնում են շվեդական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ ռուսական ինքնաթիռների խումբը օդ է բարձրացել Կալինինգրադի ռազմաբազայից:
Երկու Սու-24 ռմբակոծիչներ և երկու Սու-27 կործանիչներ Գոտլանդի մոտ խախտել են Շվեդիայի օդային տարածքը։
Շվեդական լրատվամիջոցները գրում են, որ ռուսական ռմբակոծիչները զինված են եղել միջուկային զենքով։
Շվեդիայի օդային տարածքի խախտումը տեւել է մոտ մեկ րոպե, ինչին ի պատասխան Շվեդիայի ռազմաօդային ուժերը արձակել են «Jas 39 Gripen» տիպի երկու կործանիչ։