Ըստ ԶԼՄ-ների՝ Անատոլի Չուբայսը հրաժարական է տվել Վլադիմիր Պուտինի օգնականի պաշտոնից և լքել Ռուսաստանը
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման շուրջ տարաձայնությունների պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Անատոլի Չուբայսը հրաժարական է տվել և լքել Ռուսաստանը։ Այս մասին գրում է «Reuters»-ը։
Ըստ տեղեկությունների՝ Չուբայսը չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս պահին հայտնի չէ, թե որտեղ է գտնվում Ռուսաստանի նախագահի բնապահպանական հարցերով հատուկ ներկայացուցիչը:
Չուբայսը ռուս բարձրաստիճան պաշտոնյա է, ով հրաժարական է տվել պատերազմի սկսվելուց հետո։
Չուբայսը 1990-ականներին ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի տնտեսական բարեփոխումների գլխավոր ճարտարապետներից էր։