Ըստ «Politico»-ի՝ սպասվող անկարգությունների պատճառով Բրյուսելում չեղարկվել է «Ազգային պահպանողականության համաժողովը», որին պետք է ելույթ ունենային Վիկտոր Օրբանն ու Նայջել Ֆարաջը
Ըստ «Politico»-ի՝ սպասվող անկարգությունների պատճառով Բրյուսելում չեղարկվել է «Ազգային պահպանողականության համաժողովը», որին պետք է ելույթ ունենային Վիկտոր Օրբանն ու Նայջել Ֆարաջը

Ըստ Politiko-ի՝ Բրյուսելի ոստիկանությունը եվրոպական ծայրահեղ աջերին թույլ չի տվել համաժողով անցկացնել։ Ինչպես գրում է հրատարակությունը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Բրեքսիթին աջակցող բրիտանացի քաղաքական գործիչ Նայջել Ֆարաջը պատրաստվում էին ելույթ ունենալ «Ազգային պահպանողականության համաժողովում», որը պետք է մեկնարկեր այսօր Բրյուսելում։

Ըստ Politiko-ի, ոստիկանությունը կազմակերպիչներին բացատրել է, որ կառավարությունը որոշել է չեղարկել միջոցառումը և որպես պատճառ նշել սպասվող անկարգությունները։

«Սա շատ նման է քաղաքական հեղինակություն չունեցող բռնապետության պահվածքին։ Փորձում են տեխնիկական պատրվակ օգտագործելով՝ քաղաքական կետ դնելու համար։ Նրանք շենքի սեփականատիրոջն ասել են, որ եթե միջոցառումը չեղարկվի, իրենք կդադարեցնեն շենքի էլեկտրամատակարարումը»,- ասել է համաժողովի կազմակերպիչներից Ֆրենկ Ֆուրեդին։

Նշենք, որ սա արդեն երրորդ մասնաշենքն է, որտեղ կազմակերպիչներին մերժել են անցկացնել համաժողովը։