Ըստ լրատվամիջոցների՝ Վոլոդիմիր Զելենսկին Ջո Բայդենին ասել է, որ ցանկանում է, որ ԱՄՆ-ը միանա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրին

11:35, 02.04.2022

«Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին, որ ցանկանում է, որ Միացյալ Նահանգները միանա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրին, – այս մասին Վոլոդիմիր ԶԵլենսկին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

Ըստ լրատվամիջոցների՝ Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ը քննարկում է առաջարկը։ Բացի այդ, Զելենսկին ասել է, որ եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, դաշինքը շատ ավելի ուժեղ կլինի։

«ՆԱՏՕ-ն չի ցանկանում մեզ ընդունել։ Կարծում եմ, որ սա սխալմունք է, քանի որ եթե մենք մտնեինք ՆԱՏՕ, դաշինքը շատ կամրապնդեինք։ Մենք թույլ պետություն չենք: Մենք չենք առաջարկում մեր հզորացումը ՆԱՏՕ-ի երկրների հաշվին, մենք լրացուցիչ, շարժիչ ուժ ենք։ Կարծում եմ՝ Ուկրաինան եվրոպական մայրցամաքի կարևոր մասն է», – ասել է Զելենսկին։

Զելենսկին հավելել է, որ եթե Ուկրաինան չընդունվի ՆԱՏՕ, ապա անդամ երկրները պետք է օգնեն նրան ծանր սպառազինությամբ։

«Պարզապես տվեք մեզ հրթիռներ, տվեք մեզ ինքնաթիռներ։ Մեզ կարելի է ոչ թե F-18 կամ F-19 տալ, այլ հին սովետական ​​ինքնաթիռներ տալ։ Տվեք ինձ մի բան, որ կարող եմ անել իմ երկիրը պաշտպանելու համար», – ասել է Վոլոդիմիր Զելենսկին։

Նմանատիպ